«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ընտրություն է կատարում ՊՍԺ-ի և «Չելսիի» միջև: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Նիգերիացուն դուր է գալիս ՊՍԺ-ի հետ տարբերակը, որտեղ նա կհամարվի որպես Կիլիան Մբապեի փոխարինող: Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգան էլ ֆուտբոլիստի երազանքն է, որի մասին նա ավելի վաղ արդեն նշել է։
Օսիմհենը դեռ չի կատարել իր վերջնական ընտրությունը։
Նշվում է, որ ներկա պահին «Չելսին» նրա համար առաջին ընտրությունն է, չնայած այն հանգամանքին, որ թիմը հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացնել առանց եվրոպական մրցաշարերի: