«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Ռոբի Ֆաուլերը խոսել է մերսիսայդյան ակումբում «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտի սպասվող նշանակման մասին։
«Անկեղծ կլինեմ, չէի կարող պատկերացնել, որ Արնե Սլոտի անունը կհայտնվի «Լիվերպուլի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում։
Իրականում ես նույնիսկ չգիտեի, թե ով է նա կամ ինչ ֆուտբոլ է խաղում նրա թիմը: Ես ստիպված էի համացանցում փնտրել նրա մասին տեղեկություն, որպեսզի պարզեմ:
Վերջին տարիներին նա լավ արդյունքներ է գրանցել «Ֆեյենորդում», բայց միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք նա կարող է «Լիվերպուլին» հասցնել ավելի մեծ բարձունքների, քան Յուրգենը», — գրել է Ֆաուլերը Mirror-ի իր սյունակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Լիվերպուլը» «Ֆեյենորդին» կվճարի 13–15 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում հոլանդական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից 45-ամյա մասնագետ Արնե Սլոտի վաղաժամկետ հեռանալու համար։