«Լացիոյի», «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել անգլիական «Նյուքասլ Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ըստ աղբյուրի՝ «կաչաղակները» համապատասխան առաջարկ են ուղարկել 65-ամյա մասնագետին։
Անգլիական ակումբի սեփականատերերը Սարիի համար պայքարում ցանկանում են շրջանցել «Վեսթ Հեմին» և «Տորինոյին», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։ Ընդգծվում է, որ Սարին ևս հետաքրքրված «Նյուքասլի» առաջարկով։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Հռոմի «Լացիոն»: Սարին թիմը գլխավորել է 2021 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մարտը: Նրա գլխավորությամբ «Լացիոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
2018/2019 մրցաշրջանում Սարին մարզել է «Չելսին», որի հետ հաղթել է Եվրոպա լիգան։