Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հոլանդացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանչեսթերյան ակումբի սկաուտները վերջին շաբաթների ընթացքում հետևել են խաղացողին։
Այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։