Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարի մասին։
Այսօր «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 29-րդ տուրում հաղթեց «Բրայթոնին» (4:0):
«Սխալ կլինի ասել, որ «Լիվերպուլը» դուրս է մնացել չեմպիոնական պայքարից։ Այն, ինչ եղավ «Լիվերպուլի» հետ՝ երկու անընդմեջ պարտություն, կարող է պատահել «Արսենալի» կամ մեզ հետ։ Կարևորն այն է, որ մենք դեռ մրցավազքի մեջ ենք։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան»,- ասել է Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 76 միավորով 2-րդ տեղում է և 1 միավորով է հետ առաջատար «Արսենալից», սակայն 1 խաղ քիչ է անցկացրել։ «Լիվերպուլը» 74 միավորով 3-րդ տեղում է։