Գերմանացի համաճարակաբան Յոնաս Շմիդտ-Շանասիտը կարծում է, որ ֆուտբոլային առաջնությունները այս տարի չեն վերսկսվի, տեղեկացնում է NRD-ը:
«Հանդիպումները չեն կարող վերսկսվել ապրիլին, նույնիսկ եթե դրանք անցկացվեն առանց հանդիսականների: Կորոնավիրուսի համաճարակը նահանջի նշաններ դեռ ցույց չի տալիս:
Վստահ եմ, որ դա հնարավոր կլինի անել միայն 2021 թվականին: Այն տեսակետը, որ 2019/20 թվականների առաջնությունը այս տարի կվերսկսվի ՝ անիրական է թվում»,- ասել է համաճարակաբանը:
Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից միայն Բելառուսի առաջնությունն է, որ դեռ չի դադարեցվել: