«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարի մասին։
«Մենք կրկին չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք։ Մենք կարող ենք ևս երկու տիտղոս նվաճել։ Բարդ շաբաթ էր, քանի որ մենք պարտվեցինք Չեմպիոնների լիգայում։ Բայց հետո մենք ցանկանում էինք դուրս գալ Անգլիայի գավաթի եզրափակիչ, ինչն էլ արեցինք»,- Ալվարեսի խոսքն է մեջբերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթին» 32 հանդիպումից 73 միավորով երրորդն է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Թիմը 2 հանդիպում պակաս ունի առաջատար «Արսենալից»։