Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» մերսիսայդյան դերբիում պարտվեց «Էվերտոնին»։
Տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով՝ Ջարեդ Բրանթուեյթի (27-րդ րոպե) և Դոմինիկ Կալվերտ-Լյուինի (58-րդ րոպե) գոլերի շնորհիվ։
«Լիվերպուլը» (74 միավոր) շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի երկրորդ տեղում։ Թիմը բաց թողեց «Արսենալին» հասնելու հնարավորությունը (77): «Մանչեսթեր Սիթին» 3-րդն է աղյուսակում (73), սակայն երկու խաղ պակաս է անցկացրել։
Անգլիայի առաջնությունում «Էվերտոնը» (33) զբաղեցնում է 16-րդ տեղը։