«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կիսվել է Մադրիդի (Իսպանիա) «Մասթերսում»-ում իր ելույթից ունեցած սպասելիքներով:
«Մադրիդում խաղալու հնարավորությունը միշտ լավ է : Անհամբեր սպասում եմ կորտ դուրս գալուն: Ինձ համար այս շաբաթը որոշ առումներով լավ էր, իսկ որոշ առումներով՝ ոչ այնքան լավ: Չեմ կարծում, որ կարող եմ այստեղ խաղալ 100%-ով, բայց ինձ համար կարևոր է, որ վերջին անգամ կարողանամ խաղալ Մադրիդում, ինձ համար շատ բան է նշանակում խաղալ այս կորտում, որտեղ ես գեղեցիկ պահեր եմ ապրել:
Այս շաբաթվա իմ նպատակն է դուրս գալ կորտ և հնարավորինս շատ զվարճանալ: Ցանկանում եմ ողջ-առողջ ավարտել մրցաշարը. Եվ ես վայելում եմ այն փաստը, որ հնարավորություն ունեմ կրկին մրցելու։ Ես այստեղ եմ՝ ինձ հնարավորություն տալով և հուսալով, որ իրավիճակը կբարելավվի։ Ես հույսս չեմ կորցնում. Սպորտում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նադալը: