Երկուշաբթի երեկոյան Միլանի «Ինտերը» դերբիում հաղթեց «Միլանին» (2:1) և անհասանելի դարձավ Ա Սերիայում իր մրցակիցների համար՝ ապահովելով չեմպիոնությունը։
Թիմի հարձակվող Մարկուս Թյուրամը դիմել է Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին խաղացող Թիերի Անրիին։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Թիերի Անրիին բոլոր խորհուրդների համար, որոնք նա տվել է ինձ, և հուսով եմ, որ սա դեռ սկիզբն է», — ասել է Թյուրամը CBS Sport-ին:
«Նա իմ հորեղբայրն է է, ով կողքիս է լավ ու վատ պահերին։ Նա ինձ միշտ ասում է ճշմարտությունը, և այսօր ես կցանկանայի ժամանակ տրամադրել նրան շնորհակալություն հայտնելու, ես այստեղ եմ նրա շնորհիվ»,- ասել է Թյուրամը: