«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (5:0):
«Շատ գոհ եմ հաղթանակից, հնարավորությունների քանակից և խփած գոլերից։ Առաջին խաղակեսում մենք բավականաչափ կարգապահ չէինք որոշ դրվագներում, բայց դա ուղղեցինք երկրորդ կեսում: Սա մեծ լոնդոնյան դերբի է, և մենք գիտենք, թե ինչ է այն նշանակում երկրպագուների համար: Հիմա կվայելենք հաղթանակը, կհանգստանանք ու կպատրաստվենք հաջորդ հանդիպմանը։ Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչի համար են խաղում։ Իմ դերը նրանցից պահանջելն է, ինչպես նաև ճիշտ պահերին ստիպել նրանց հավատալ իրենց ուժերին: Առջևում շատ խաղեր ունենք»,- Արտետայի խոսքն է մեջբերում BBC-ն։
«Արսենալը» վաստակեց 77 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 47 միավորով 9-րդ տեղում է։