ՀՊԼ 30-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվել էր «Վեստ Արմենիային» և 2-1 հաշվով հաղթեց։
Առաջին կեսում գոլեր չեղան։
72-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Իսաակը։ 84-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռանսոմը՝ հավասարեցնելով հաշիվը։ 3 րոպե անց ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց, այս անգամ գնդակին մոտեցավ Հաջին և առաջ մղեց հյուրերին։
Այս խաղից հետո «Արարատը» 37 միավորով 6-րդն է, իսկ «Վեստ Արմենիան» 31 միավորով՝ 7-րդը։