«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպման հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում վրիպելու մասին։
«Ինձ համար հիասթափեցնող գիշեր էր: Սա նաև հիասթափեցնող շաբաթ ինձ և ամբողջ թիմի համար, քանի որ մենք ցանկանում էինք ևս մեկ պատմական մրցաշրջան անցկացնել: Մենք դեռ կարող ենք հասնել դրան, բայց Չեմպիոնների լիգայից դուրս մնալը մեծ հիասթափություն էր։
Այդ խաղից հետո առաջին գիշերը քիչ եմ քնել, երկրորդ օրը մի փոքր շատ, երրորդ օրն արդեն ամեն ինչ կարգին էր։
Ես երկու տարբերակ ունեի։ Ես ընտրել եմ կողմերից մեկը, բայց չեմ ասի, թե որը։ Սպասում էի, ցանկանում էի հետևել դարպասապահի արձագանքին առաջին հարվածների ժամանակ։
Նա շուտ տեղաշարժվեց, այդ իսկ պատճառով ես մտածեցի, որ կենտրոնով հարվածելը լավ տարբերակ է: Նման դեպքերի 99%-ում դարպասապահները ցատկում են, բայց Լունինը նախընտրեց մնալ տեղում: Նա հիանալի խաղաց»,- Սիլվայի խոսքն է մեջբերել ESPN-ը: