Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քննադատել է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին և «Ասկոլիի» կիսապաշտպան Նիկոլա Նինկովիչին, տեղեկացնում է Goal-ը:
«Նրանք մեծ գումարներ են վաստակում և մտածում են, թե օրենքը իրենց վրա չի ազդում, սակայն, դա այդպես չէ: Նրանք, ովքեր կխախտեն կարանտինը ՝ կպատժվեն:
Վստահ եմ, որ նրանք ափսոսում են իրենց արաքի համար: Երկուսն էլ մեկուսացման մեջ են և կարող են ձերբակալվել, եթե լքեն իրենց բնակավայրերը:
Մեզ մոտ շատերը լուրջ չեն վերաբերում այս ամենին և չեն ինքնամեկուսացվում»,- ասել է Վուչիչը:
Հիշեցնենք, որ Սերբիայում 28-օրյա կարանտին է հայատարարված: