Ա Սերիայի 32-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» և 3-3 ավարտեց խաղը։
4-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Պինամոնտին, 6 րոպե անց Լորենտեն կրկնապատկեց այն։ 20-րդ րոպեին Լեաուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 53-ին Լորենտեն դուբլ ձևակերպեց։ Եվս 6 րոպե անց Յովիչը հաշիվը դարձրեց 3-2։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից էլ 6 րոպե առաջ առաջ Օկաֆորը փրկեց միլանցիներին պարտությունից։
Այս խաղից հետո «Միլանը» 69 միավորով 2-րդն է, իսկ «Սասուոլոն» 26 միավորով՝ 19-րդը։