«Յուվենտուսի» 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը, քանի որ չի կարողացել պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարության և Վերոնիկա Ռաբյոյի միջև բանակցությունները, որը ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալն ու մայրն է, սառեցվել են մի քանի ամիս առաջ, քանի որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել կիսապաշտպանի աշխատավարձի շուրջ։
Ընդգծվում է, որ Ռաբյոյով հետաքրքրված են «Բոլոնիան», «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը Թուրինում հանդես է գալիս 2019 թվականից։