«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, որը նրան առաջարկում է չորս տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 13 միլիոն եվրո աշխատավարձով։ Այս մասին հայտնում է ll Matino-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը պատրաստ է նիգերիացի հարձակվողի համար վճարել 120 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև ընդգծվում է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով Օսիմհենին կպատկանեն իր իմիջային իրավունքները։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։