«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Լրագրող Ֆրանսուա Պլատոն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:
Լոնդոնցիները առաջնային են համարում Ռաֆայել Լեաուի տրանսֆերն առաջիկա ամառ։ Նշվում է, որ մարզիչ Միկել Արտետան կողմ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությանը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո: