«Լացիոյի» 34-ամյա հարձակվող Չիրո Իմոբիլեն առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել «Նապոլի»՝ 28-ամյա հարձակվող Ջովանի Սիմեոնեի տրանսֆերի դիմաց։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սիմեոնեի ծառայություններով հետաքրքրված է «արծիվների» նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը։
Իր հերթին, «Նապոլիին» նոր հարձակվող պետք կգա՝ Վիկտոր Օսիմհենի հավանական հեռանալուց հետո:
Ըստ Transfermarkt-ի՝ Իմոբիլեի տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։ Սիմեոնեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 միլիոն եվրո: