«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Շեֆիլդի» նկատմամբ բաց թողած հաղթանակից հետո (2:2) խոսել է թիմի ընթացիկ արդյունքների մասին։ 52-ամյա արգենտինացու խոսքերով՝ «կապույտների» խաղացողներին փորձը պակասում է։
«52 տարեկանում կարող ես շատ արագ որոշել՝ թիմը պատրաստ է պայքարել բարձր տեղերի համար, թե ոչ։ Երևի մեր խաղացողների խումբը դեռ այնքան էլ հասուն չէ, որ երեք օրը մեկ հանդիպումներ անցկացնենք։
Մենք նոր թիմ ունենք և դեռ ծանոթանում ենք նրանց կարողություններին։ Այս գործընթացը միշտ ժամանակ է պահանջում»,- ասել է Պոչետինոն լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում։