Իտալական «Բոլոնիան» գրեթե համակերպվել է այն մտքի հետ, որ թիմի գլխավոր մարզիչ Տիագո Մոտան մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Իտալացի մասնագետի պայմանագիրը «Բոլոնիայի» հետ ավարտվում է ամռանը, որը դժվար թե երկարաձգվի։
Tuttosport-ը հայտնում է, որ Տիագոյին հրավիրելու հարցում ֆավորիտը Թուրինի «Յուվենտուսն» է, որն ամռանը կարող է հեռացնել իր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։
Նշենք, որ Մոտան նախկինում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Միլանի «Ինտերում»։ Տիագոյի գլխավորությամբ «Բոլոնիան» ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի չորրորդ տեղը և հավակնում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։