Իտալական «Յուվենտուսի» և Արգենտինայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Մատիաս Սոուլեն խոսել է այն մասին, թե ինչի է ցանկանում հասնել ֆուտբոլում։
«Իմ ամենամեծ նպատակը «Ռեալում» հանդես գալն է, ես մանկուց երազել եմ այդ մասին, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգան:
Մբապեի հետ հանդերձարանը մադրիդյան ակումբում կիսելը նույնպես մեծ երազանք է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 20-ամյա Սոուլեն վարձավճարով հանդես է գալիս «Ֆրոզինոնեում»։