«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արձագանքել է Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում (1-0) թիմի հաղթանակին.
«Մենք ամեն օր աշխատում ենք ավելի լավը դառնալու համար: Կան նաև հոգեբանական պահեր, չէ՞ որ մենք երկար ժամանակ չենք հաղթել Սերիա Ա-ում։
Մեր գոլերից երեքը չեղարկվեցին սանտիմետրանոց խաղից դուրս գալու պատճառով, իսկ երկրորդ խաղակեսում նույնպես պահեր ստեղծեցինք»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն։
«Յուվենտուսը» 31 խաղից հետո 62 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում: