«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։
Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին, Մարսիալն իր ծառայություններն է առաջարկել «Ինտերին»։ Նա գիտի, որ միլանյան ակումբը, որն արդեն համաձայնեցրել է «Պորտուից» Մեհդի Տարեմիի տրանսֆերը, սահմանափակ տրանսֆերային բյուջե ունի։