Երեկ կայացավ գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Յունիոնն» ու Լևերկուզենի «Բայերը»։
Հյուրերը հաղթեցին 1-0 հաշվով։ Բունդեսլիգայի մյուս խաղում «Բավարիան» սենսացիոն պարտություն կրեց «Հայդենհայմից»։
Սա նշանակում է, որ «Բայերը» կարող է վաղաժամ դառնալ Գերմանիայի չեմպիոն, եթե հաղթի 29-րդ տուրի «Վերդերի» հետ ապրիլի 14-ին կայանալիք խաղում։
Գերմանիայի առաջնության 28 տուրից հետո «Բայերը» վաստակել է 76 միավոր և առաջին տեղում է։ «Բավարիան», Բունդեսլիգայի նույնքան խաղերից հետո, վաստակել է 60 միավոր և երկրորդ տեղում է։
«Բայերն» առաջին անգամ կարող է դառնալ Բունդեսլիգայի չեմպիոն։ Թիմը մինչ այժմ 5 անգամ դարձել է փոխչեմպիոն, մեկ անգամ Գերմանիայի գավաթակիր։