Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Շտուտգարտին» և նվազագույն հաշվով պարտություն է կրել։ Խաղը կայացել է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում (Դորտմունդ, Գերմանիա):
Հանդիպման 64-րդ րոպեին հյուրերի հարձակվող Սերու Գիրասին դարձել է միակ գոլի հեղինակը։
«Շտուտգարտը» 2023/2024 մրցաշրջանի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։ Թիմը 28 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով հինգերորդն է: