Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Հայդենհայմին»:
Այս հանդիպումը 700-րդն էր «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի համար։ Այս մասին հայտնում է Bayern&Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Թոմասը դարձել է «Բավարիայի» առաջին դաշտային խաղացողը, որը հասել է այս ցուցանիշին: «Բավարիայում» Մյուլերից շատ խաղ անցկացրել է միայն դարպասապահ Զեպ Մայերը (709 հանդիպում):
Մյուլերը «Բավարիայի» համակարգում է 2000 թվականից։ Նա հիմնական կազմում հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից։
Գերմանիայի առաջնության 28 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 60 միավոր և երկրորդ տեղում է: