Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վան»-ԲԿՄԱ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հյուրերի կազմում այս հանդիպման առաջին գոլը խփեց Արայիկ Էլոյանը։ Երկրորդ խաղակեսում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գրենիկ Պետրոսյանը։
Տանտերերի կազմում լրացուցիչ ժամանակի 7-րդ րոպեին աչքի ընկավ Գբոմադուն։ Րոպե անց Չարենցավանի թիմը ստացավ 11-մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Բոնիֆեյսը։
«Վանն» այս խաղից հետո 25 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ ԲԿՄԱ-ն 24 միավորով 9-րդն է։