Շվեյցարական «Սիոնի» նախագահ Քրիստիան Կոնստանտինը կտրուկ քայլեր է ձեռնարկել այն խաղացողներ դեմ, ովքեր չեն համաձայնել կորոնավիրուսի հետևանքից ելնելով ընդառաջել ակումբի՝ աշխատավարձերի նվազեցմաննը ընդառաջ գնալու խնդրանքին:
Blick-ի փոխանցմամբ, խաղացողներին առաջարկվել է նվազեցնել աշխատավարձի չափը 11723 եվրոյով: Որոշ խաղացողներ ցանկացել են խորհդակցել փաստաբանների հետ, իսկ ոմանք միանգամից մերժել են առաջարկը:
Արդյունքում, խաղացողները ստացել են ծանուցագրեր՝ աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու մասին:
«Սիոնում» հանդես են գալիս այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Սեյդու Դումբիան, Ալեքսանդր Սոնգն ու Յոհան Ջուրուն: