«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր ապագայի մասին։ Նա վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում կգլխավորի թիմը՝ չնայած իր հնարավոր հեռանալու մասին խոսակցություններին:
Այս մասին մասնագետը խոսել է Sky Sports-ին տված հարցազրույցում։
«Ես կասկած չունեմ, որ հաջորդ մրցաշրջանում կաշխատեմ ՄՅՈՒ-ում։ Այս պահին ես կենտրոնացած եմ այս նախագծի աշխատանքի, ընթացքի վրա: Ես գոհ եմ այս ակումբում ամեն ինչից, վայելում եմ պահը:
Սա մեծ մարտահրավեր է ինձ համար։ Արդյունքները միշտ չէ, որ մեր ուզածն են: Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում», — ասել է Տեն Հագը: