Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հավանական փոխարինողի թեկնածուների կարճ ցուցակում։ Այս մասին հայտնում է լրագրող Փիթ Հոլը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի նոր համասեփականատերը որոշել էր, որ հաջորդ մրցաշրջանում Տեն Հագը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», բայց չի բացառվում, որ նա կարող է նաև հեռացվել այս մրցաշրջանից հետո:
«Յունայթեդի» ղեկավարությունը հետևում է Նագելսմանի հետ կապված իրավիճակին, որի պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ ավարտվում է առաջիկա ամռանը:
Հիշեցնենք, որ մինչ Գերմանիայի հավաքականը գլխավորելը Նագելսմանը մարզել է «Բավարիան»։
Տեն Հագը գլխավորում է «Յունայթեդը» 2022 թվականի հունիսից։