Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավորող մարզիչ Էրիկ տեն Հագին հնարավոր փոխարինողների կարճ ցուցակում։ Այս մասին հայտնում է Innews-ի լրագրող Փիթ Հոլը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիացիների նոր համասեփականատերը որոշել է, որ հաջորդ մրցաշրջանում Տեն Հագն անպայման կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», բայց հետո նրան կարող են հեռացնել։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը հետևում է Նագելսմանի հետ կապված իրավիճակին, որի պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ ավարտվում է առաջիկա ամռանը:
Տեն Հագին փոխարինելու մեկ այլ թեկնածու է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:
Հիշեցնենք, որ մինչ Գերմանիայի հավաքականը գլխավորելը Նագելսմանը մարզել է «Բավարիան»։