«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպման արդյունքները (4-3).
«Ես երջանիկ եմ, քանի որ կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Կարծում եմ՝ դժվար էր, բայց ընդհանուր առմամբ մենք ավելի լավ թիմ էինք:
Մենք լավ սկսեցինք խաղը, և մեր առավելությունը կորցնելն էմոցիոնալ ազդեցություն ունեցավ թիմի վրա»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդ տեղում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Չելսին» վաստակեց 43 միավոր ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։