Երեկ կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Լիվերպուլն» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։
Հանդիպումը տանտերերը հաղթեցին 3-1 հաշվով։ «Լիվերպուլն» այս խաղում տիրել է գնդակին խաղի 83,1%-ը։
Այս ցուցանիշը ռեկորդային է Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Այս ցուցանիշի վիճակագրության պահպանման ողջ ժամանակահատվածում (2003/2004 մրցաշրջանից սկսած) ոչ մի թիմ չի տիրել գնդակին խաղաժամանակի 83,1%-ում։
Հաղթանակից հետո «Լիվերպուլը» 30 խաղից հետո 70 միավորով գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան հանդիպումներից հետո «Շեֆիլդ Յունայթեդը» վերջին տեղում է (15):