«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Չելսիից» կրած պարտությունը (3-4).
«Չեզոք հանդիսատեսի համար դա զարմանալի խաղ էր: Ֆանտաստիկ բարձրորակ ֆուտբոլային հանդիպում էր: «Մանչեսթեր Յունայթեդը» գերիշխում էր, բայց մենք թույլ տվեցինք որոշ սխալներ, որոնք մեզ վրա արժեցան արդյունքը։
Մենք պետք է դասեր քաղենք այս հանդիպումից։ Եթե դու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող ես, ապա արդեն պետք է իմանաս, թե ինչպես վարվել այս հանգամանքների հետ: Ինձ դուր եկավ իմ թիմի խաղը, այն ֆանտաստիկ էր: Մենք գերակայում էինք այս խաղում։
Հինգ օրվա ընթացքում մենք հինգ միավոր կորցրինք, դա անընդունելի է։ Մենք պետք է բարձր չափանիշներ ունենանք, եթե ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն: