Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով։
Մերսիսայդցիները խաղը հաղթեցին Դարվին Նունեսի (17-րդ րոպե), Ալեքսիս ՄակԱլիստերի (77-րդ րոպե) և Կոդի Գակպոյի (90-րդ րոպե) գոլերի շնորհիվ: 58-րդ րոպեին տանտերերի պաշտպան Քոնոր Բրեդլին ինքնագոլի հեղինակ դարձավ։
«Լիվերպուլը» (70 միավոր) վերադարձավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ կրկին առաջ անցնելով «Արսենալից» (68): «Շեֆիլդը» (15) շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։