Հայտնի են դարձել այն մարզիչների անունները, ովքեր հավակնում են Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզչի կոչմանը։
Մրցանակին հավակնում են Միկել Արտետան, Անդոնի Իրաոլան, Յուրգեն Կլոպը և Էնջ Պոստեկոգլուն։
Մարտին Արտետայի «Արսենալը» անցկացրել է չորս հանդիպում, որոնցից երեքում հաղթել է, մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել։ «Լիվերպուլն» ունի երեք խաղ՝ երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի:
«Տոտենհեմն» անցկացրել է չորս հանդիպում՝ հաղթելով երեքում և պարտվելով մեկում։ «Բորնմուտն» ունի երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի: