«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոստովանել է, որ մտածում է մնալ ֆուտբոլում իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո:
«Ես կմնայի ֆուտբոլում։ Ես շատ հանդիպումներ եմ դիտում, ինձ դուր է գալիս: Դեռ չեմ հասել նրան, որ ամեն գործողություն վերլուծեմ, բայց լավ ֆուտբոլը գնահատում եմ։ Այս պահին իմ ուշադրությունը կենտրոնացած է Յուրգեն Կլոպին հաղթանակով ճանապարհելու վրա։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա Դուբլինում (2023/2024 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կանցկացվի Դուբլինում)»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքն է մեջբերել The Athletic-ը։
Ալեքսանդր-Առնոլդը մերսիսայդյան ակումբի սան է։ Ֆուտբոլիստը «կարմիրների» հիմնական թիմում հանդես է գալիս 2016 թվականից։