«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության (1:4) մասին։
«Ես մի փոքր հիասթափված եմ, բայց մենք փորձեցինք պայքարել մինչև 60-րդ րոպեն, երբ նրանք խփեցին իրենց երրորդ գոլը: Մենք նախատեսում էինք փոխել որոշ խաղացողների, սակայն երրորդ գոլը խփելուց հետո ամեն ինչ ավելի բարդացավ։ Նրանք ուժեղ ճնշում էին գործադրում և ավելի շատ վերահսկում խաղը, քան մենք։
Մենք պետք է ընդունենք արդյունքը։ Մենք պետք է որոշ խաղացողների խաղալու հնարավորություն տայինք, ինչպիսիք են Ռոբին Օլսենը, Թիմ Այրիգբունամը, Ջոն Դյուրանը, Նիկոլո Ձանիոլոն և Մորգան Ռոջերսը: Ուրախ եմ, որ նրանք վստահություն ձեռք բերելու և ավելի ուժեղանալու հնարավորություն ունեցան: Մեզ շատ խաղացողներ պետք կգան հաջորդ հանդիպումների համար, որոնք մեզ սպասվում են»,- Էմերիի խոսքն է մեջբերել «Ասթոն Վիլլայի» պաշտոնական կայքը: