Թեո Ուոլքոտը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի մասին:
Ֆոդենը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Ասթոն Վիլլայի» հետ խաղում (4:1):
«Ֆոդենը սովորել է Բերնարդու Սիլվայից, Դավիդ Սիլվայից, Պեպ Գվարդիոլայից, Կևին Դե Բրույնեից… Այս պահին նա 23 տարեկանում Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա խաղում է 30 տարեկանի պես. նա շատ խելացի է գործում։
Նա առանձնահատուկ տաղանդ ունի։ Նա այս քաղաքում է մեծացել և այստեղի ակադեմիան ավարտել, այդ ամենը նրա համար մեծ նշանակություն ունի»,- ասել է անգլիացի նախկին ֆուտբոլիստը: