«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում «Լութոնի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«Ես շատ ուրախ եմ։ Իսկապես բարդ խաղ էր, «Լութոնը» լավ թիմ է, որը դժվարություններ ստեղծեց մեզ համար։ Առաջին խաղակեսում երկու իսկապես լավ գոլ խփեցինք, բայց երկրորդում ճիշտ ռիթմը բացակայում էր հակառակորդի խաղի պատճառով։ Ես այնքան գոհ եմ փոխարինման դուրս եկած տղաներից, նրանք փոխեցին իրավիճակը: Ես շատ ուրախ եմ տղաների համար։ Սա ծանր ամիս է, մենք կրկին լավ ենք սկսել միջազգային ընդմիջումից հետո և հիմա պատրաստվում ենք «Բրայթոնի» հետ հաջորդ խաղին»,- Արտետայի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Արսենալը» վաստակեց 68 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։