Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը տպավորված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենի խաղով․
«Անգլիայի հավաքականին անհրաժեշտ են Դեկլան Ռայսը, Բելինգհեմն ու Ֆոդենը: Ֆիլ Ֆոդենը խաղացող է, ով իր ճանապարհը կգտնի, նրա ֆուտբոլային ինտելեկտն անհավանական է։
Բելինգհեմը նույնպես գործում է բոլորովին այլ մակարդակի վրա։ Այս երկու խաղացողները կարող են կատարելապես լրացնել միմյանց:
Նման ֆուտբոլիստները հատկապես կարևոր են մեծ հանդիպումներում»,- մեջբերում է Ֆերդինանդին BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ֆոդենն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։