Անգլիայում ընթանում են Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Աստոն Վիլային»։ Ֆիլ Ֆոդենը երեք գոլ խփեց այս խաղում՝ ձևակերպելով իր երրորդ հեթ-տրիկը Անգլիայի առաջնությունում։
Խաղից հետո հանդիպման գլխավոր հերոսը խոսել է իր տրամադրության մասին և ասել, որ կարողացել է այդքան հաջող հանդես գալ՝ շնորհիվ իր մոտեցմանը խաղին։
«Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ և դա անում եմ ժպիտով, դա է իմ հաջողության գաղտնիքը: Ես պարզապես փորձում եմ օգնել թիմին:
Ուրախ եմ, որ այսօր հիշեցրեցի իմ գոլ խփելու ունակությունների մասին»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։