«Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է վաճառել ակումբի բաժնետոմսերի մի մասը, հայտնում է The Athletic-ը։
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարության խորհուրդը և խորհրդականներն արդեն բանակցություններ են վարում հնարավոր ներդրողների հետ:
«Տոտենհեմի» նախագահի խոսքերով, ակումբը կապիտալի ավելացում է պահանջում թիմում ներդրումներն ու ապագա ծրագրերը շարունակելու համար:
Ակումբի սեփականատերերը չեն դիտարկում «Տոտենհեմի» ամբողջական վաճառքը, այլ միայն դրա բաժնետոմսերի մի մասը: