«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Իպսվիչի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենայով, հայտնում է Football Insider-ը։
Հաղորդվում է, որ «Յունայթեդը» դիտարկում է 37-ամյա Մաքքենային՝ որպես Էրիկ տեն Հագի հնարավոր փոխարինողի, եթե որոշում կայացվի դադարեցնել նրա հետ համագործակցությունը:
Նշենք, որ Կիրան Մաքքեննան նախկինում աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»։
Նա աշխատել է Ժոզե Մոուրինյուի և Օլե Գունար Սուլշերի մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական: