«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին դժգոհ է թիմի կիսապաշտպան Անսու Ֆաթիի խաղից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:
«Նա պետք է ավելին անի, քանի որ այն, ինչ անում է, բավարար չէ: Նրանից սպասելիքները միշտ շատ մեծ են։ Նրա կարիերայի առաջին հատվածը դժվար էր ընդունել և հասկանալ, բայց մեծ խաղացողների համար ամենակարևորը հարմարվելն է և արդարացնել ձեր սպասելիքները»,- մարզչի խոսքն է մեջբերել Marca-ն։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
21-ամյա ֆուտբոլիստի՝ «Բրայթոնի» հետ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը։