«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոսել է «Վեսթ Հեմի» դեմ խաղի մասին (1:1), որը հարձակվողի համար 400-րդն էր լոնդոնյան ակումբի կազմում։
««Տոտենհեմում» 400 խաղը շատ յուրահատուկ ցուցանիշ է։ Դա հպարտանալու առիթ է ինչպես իմ, այնպես էլ իմ ընտանիքի համար: Հետ նայելով ձեր բոլորի հետ անցկացրած ժամանակին, ես զգում եմ ուրախության և հպարտության զգացում: Ես անչափ շնորհակալ եմ ձեզ Լոնդոնն իմ երկրորդ տունը դարձնելու համար»,- գրել է Սոնը։
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից։