«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Յուրգեն Կլոպի գլխավորությամբ թիմի վերջին խաղից իր սպասելիքների մասին։
«Ես զգացմունքային մարդ եմ, չեմ սիրում հրաժեշտ տալ: Սարսափելի կլինի։ Որպես ավագ, ես հավանաբար պետք է ինչ-որ բան ասեմ, ես վախենում եմ այդ օրից: Եթե մենք հաջողության հասնենք, դա կհեշտացնի խնդիրը, դա է մեր նպատակը»,- Վան Դեյկի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կլոպը հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»: 56-ամյա գերմանացին թիմի հետ աշխատում է 2015 թվականից։
29 խաղից հետո «Լիվերպուլը» 67 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Արսենալին»: