«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե երբ դարպասապահ Ալիսոնը կվերադառնա թիմի ընդհանուր կազմ։
Մասնագետն ասել է, որ դարպասապահն աշխատում է դարպասապահների մարզչի հետ և հաջորդ շաբաթ կվերադառնա լիարժեք մարզումներին։
Դարպասապահը ազդրի վնասվածք էր ստացել փետրվարի սկզբին։
Վաղը՝ ապրիլի 4-ին, Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կխաղա «Շեֆիլդի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։