Իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան կվերադառնա անգլիական «Չելսի» Մադրիդի «Ռեալում» վարձակալության ժամկետն ավարտելուց հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Դարպասապահի վարձակալության պայմանագիրը կավարտվի 2024 թվականի հունիսի վերջին։ Նշվում է, որ Կեպա Արիսաբալագան կվերադառնա «Չելսի» և որոշում կկայացնի այնտեղ իր ապագայի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ուկրաինացի Անդրեյ Լունինի հետ և շարունակում է սպասել բելգիացի Տիբո Կուրտուայի վերադարձին ամռանը։
Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Կեպա Արիսաբալագան անցկացրել է 12 հանդիպում։ Իսպանացի դարպասապահը չորս խաղ է անցկացրել նաև Չեմպիոնների լիգայում, մեկական խաղ էլ՝ Իսպանիայի սուպերգավաթի և գավաթի խաղարկություններում։